‘ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը’

1536

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նույնանուն եվրոպական կոնվենցիան արդեն 10 տարի է, ինչ գտնվում էր ԱԺ-ում: Այս տարվա սկզբին, հաշվի առնելով  վարչապետի առաջարկությունը, Սերժ Սարգսյանը իր հրամանագրով կոնվենցիայի վավերացման գործընթացը կասեցրել էր: Այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ խմբակցությունը այսօր շրջանառության մեջ է դրել համապատասխան օրենքի նախագիծը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը, առաջին հերթին, պայմանավորված է մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրվող փոխհատուցմամբ, քանի որ այսօր զոհերի իրավահաջորդները զրկված են փոխհատուցում ստանալուց՝ այն պատճառով, որ քր.դատ.օրենսդրությունը նման կարգ չի նախատեսում, իսկ կոնվենցիան չի վավերացվել:

Այս հարցը մի քանի անգամ խորհրդարանում բարձրացվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանի և Լևոն Զուրաբյանի կողմից: Մասնավորապես, Գագիկ Ջհանգիրյանը կոնվենցիայի ետ կանչումը որակել էր որպես «խայտառակություն ԱԺ-ի, ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության համար»:

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Խոդորկովսկի. Մենք պատերազմում ենք Ուկրաինայի դեմ: Իսկապես ենք պատերազմում’
Հաջորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը ժողովրդին կցուցադրի ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը’