‘ՀԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովները կսպասարկեն խորհրդարանական խմբակցության գործունեությունը ‘

789

«Հիմա, երբ Հայ ազգային կոնգրեսը խմբակցություն ունի, ՀԱԿ-ի մասնագիտական հանձնաժողովները կարող են դառնալ մեր կոլեկտիվ փորձագետները՝ ԱԺ-ում Հայ ազգային կոնգրեսի խմբակցության աշխատանքների ապահովման նպատակով», — iLur.am-ին հայտնեց Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ Կոնգրեսը պետական կառավարման տարբեր բնագավառներում ստեղծել էր հանձնաժողովներ դեռ 2010 թվականից սկսած: «Այդ հանձնաժողովները երկու տարի շարունակ աշխատեցին և մշակեցին Կոնգրեսի բոլոր ծրագրերը, այդ թվում՝ ընտրական մեր ծրագիրը»,- ասաց Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ այս հարցը խմբակցության հերթական նիստի ժամանակ միաձայն ընդունվել է, և այսուհետ ՀԱԿ-ի ստեղծած այդ մասնագիտական հանձնաժողովները կսպասարկեն ՀԱԿ խմբակցության գործունեությունը:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մրցավարը դիմել է ոստիկանություն’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելում «Ահեղ դատաստանի» պատճառով դադարեցվել են ուղեւորափոխադրումները ‘