‘ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ կդնի մի շարք առանցքային օրինագծեր ‘

1112

Այսօր կայացել է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության այս տարվա անդրանիկ նիստը: Քննարկվել է ԱԺ նստաշրջանում ՀԱԿ խմբակցության գործունեության ծրագիրը: Մանավորապես, քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի  նախագիծը որպես արտահերթ օրենք քննարկելու հնարավորությունը: Որոշվել է նորից շրջանառության մեջ դնել Մարտի մեկի իրադարձությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագիծը՝ համապատասխան փոփոխություններով, ինչպես նաեւ քննարկվել է՝ մարտիմեկյան բռնությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցման ապահովման հետ կապված օրենսդրական քայլերի մարտավարությունը:

Նիստում նաեւ որոշվել է սկսել աշխատանքը հակամենաշնորհային օրենսդրական փաթեթի վրա: Նիստում քննարկվել են նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքում ՀԱԿ խմբակցության մասնակցության հարցը, ինչպես նաեւ ընդդիմադիր այլ խմբակցությունների հետ համագործակցության խնդիրները:  

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ավելացրել է տոների թիվը ևս մեկով’
Հաջորդ հոդվածը‘Նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրենը՝ դանակահարության հեղինակ . «Հայազն»’