‘
Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր համագումարը կուսակցության նախագահ ընտրեց Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Նրա թեկնածությունը առաջադրվեց դահլիճում հնչող միահամուռ «Լեւոն» վանկարկումների միջոցով: Այլ թեկնածություններ չգրանցվեցին: Լեւոն Տեր-Պետրոսյանը կուսակցության նախագահ ընտրվեց միաձայն որոշմամբ:
Մինչ այդ համագումարը ընտրեց նաեւ կուսակցության առաջին վարչության կազմը, որը կներկայացնենք ավելի ուշ:
‘