‘ՀԱԿ ցուցակը կգլխավորի Վահագն Խաչատրյանը. Արման Մուսինյանը հաստատում է’

1399

Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց այսօր մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ Երևանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետ, Կոնգրեսի Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքային կառույցի պատասխանատու Վահագն Խաչատրյանը:

Մուսինյանը նաև հաստատեց, որ ցուցակի երկրորդ տեղում կլինի տնտեսագետ Զոյա Թադևոսյանը, երրորդ տեղում ինքը՝ Արման Մուսինյանը:

«Ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի առաջիկա օրերին»,- հավելեց Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը չի խանգարի Եվրոպային սիրիացի ընդդիմադիրներին զենք մատակարարելու հարցում’
Հաջորդ հոդվածը‘Խաչիկյանի գործով 296 մլն դրամի գրավ են առաջարկում’