‘ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը շնորհավորել է ALDE-ի նախագահին’

1069

Եվրոպական լիբերալների ալյանսը` ALDE-ն, 1979 թվականից սկսած լուրջ հաջողություններ է գրանցել Եվրախորհրդարանի ընտրություններում` շուրջ 40 տեղով ավելացնելով իր ներկայությունը ԵՄ խորհրդարանում, այն դեպքում, երբ մրցակից սոցիալ դեմոկրատներն ու ժողովրդականները զիջել են իրենց դիրքերը:

Եվրախորհրդարանի ներկայիս ուժերի դասավորությամբ ակնայտ է դառնում, որ առանց լիբերալ դեմոկրատների մասնակցության ներկայանալի կոալիցիայի ձևավորումը գրեթե անհնար է:

Այդ առիթով Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ALDE-ի նախագահ Հանս Վան Բաալենին` լիբերալ ուժերի միջեւ ապագայում ավելի ընդգրկուն համագործակցության հույս հայտնելով:

Պատասխան նամակում Բաալենը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի փոխնախագահին եւ խոստացել խորացնել համագործակցությունը ոչ միայն ԵՄ-ի, այլեւ` Հայաստանի հետ:

 

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. «Վատ հոտի» երկրպագուն’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դատախազության պատասխանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարություններին’