‘
Հարավաֆրիկյան Դեյվտոն քաղաքում մեքենան կայանելու կանոնների խախտումը տաքսու վարորդ Իդո Մաքիայի համար կյանք է արժեցել: Մոզամբիկից արտագաղթած Մաքիան վիճաբանել է ոստիկանի հետ՝ փորձելով արդարանալ: Իրավապահները, սակայն, նրան կապել են իր մեքենային և մի քանի հարյուր մետր քարշ տվել գետնի վրայով: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկաններն այդ ընթացքում ավտոմեքենայի դռնով անընդհատ հարվածել են իրենց զոհի դեմքին: Ոստիկանական բաժանմունքում զանցառուի նկատմամբ ծաղրուծանակը շարունակվել է, և նա մահացել է ստացած վնասվածքներից:
Ոստիկանությունը խոստացել է հետաքննել միջադեպը, սակայն անկախ քննչական վարչության ներկայացուցչի խոսքերով՝ «եզրակացության մեջ միայն ասվում է, թե վարորդն է հարձակվել ոստիկանի վրա, դրա համար են նրան ձերբակալել ու նստեցնելով ոստիկանական մեքենա՝ բերել են բաժին»:
Սակայն տաքսու վարորդի ձերբակալության տեսագրությունը հրապարակվել է տեղական Daily Sun թերթում, և Դեյվտոնում բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ ոստիկանության կամայականությունների, հաղորդում է euronews-ը:
‘