ՀԱՀ-ի նախագահը պահանջում է արդար բաշխել պատվաստանյութերն աշխարհում

124

Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» անվանված շտամմը խուճապ է առաջացրել աշխարհում։ Մի քանի երկրներ, օրիանկ՝ Իսրայելը, կրկին փակել են սահմանները, մյուսները, ինչպես  Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, արգելել են թռիչքներն Աֆրիկայի հարավային երկրներից։

ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան քննադատել է այդ որոշումները՝ դրանք անարդար, խտրական և գիտականորեն անհիմն անվանելով։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ամբողջ աշխարհում պատվաստանյութերի արդարացի բաշխմանը, այլ ոչ թե  ջանալ, որ հարուստ երկրները պաշտպանվեն այն երկրներից, որտեղ նոր մուտացիաներ են ի հայտ գալիս։

Ռամաֆոսան նախազգուշացրել է, որ Հարավային Աֆրիկա և նրա մի քանի հարևան երկրներ ուղևորությունների արգելքը չի կարող կասեցնել նոր շտամմի տարածումը, մինչդեռ  այն լրացուցիչ վնաս կհասցնի աֆրիկյան մայրցամաքում տնտեսության վերականգնման ջանքերին և կվտանգի մարդկանց կյանքը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, թեպետ նոր շտամմը դասակարգել է որպես «մտահոգության տեղիք տվող», այնուհանդերձ՝ պաշտպանել է Ռամաֆոսային՝ դատապարտելով սահմաններում նոր սահմանափակումներ մտցնելու նրանց հապճեպ որոշումները։

Նոր մուտացիան իսկապես էլ արդեն դուրս է եկել ՀԱՀ-ի սահմաններից․ «Օմիկրոնով» վարակված մարդիկ են հայտնաբերվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹալանել են Վիդալի առանձնատունը
Հաջորդ հոդվածըՉեխիայի նախագահը նոր վարչապետ է նշանակել՝ ապակե վանդակում նստած