Կորոնավիրուսի Covid-19 C.1.2 հարավաֆրիկյան նոր շտամմը կարող է «տարածվելու շատ բարձր հատկությամբ» օժտված լինել, երկուշաբթի տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում անելով մասնագետների հետազոտություններին։
Հարավաֆրիկյան գիտնականների հետազոտության մեջ ասվում է, որ նոր C․1․2 շտամմը տագնապալի չափերի մուտացիաներ ունի, ինչը դրան «արագ տարածվելու», ինչպես նաև հակամարմինների նկատմամբ բարձր դիմադրողականության հատկությամբ է օժտում։ Հայտնի չէ՝ արդյո՞ք այս պահին Covid-19-ի դեմ առկա պատվաստանյութերն արդյունավետ կլինեն C․1․2 շտամմի դեմ։
C․1․2 շտամն առաջին անգամ ՀԱՀ-ում ի հայտ է եկել դեռևս մայիս ամսին, երկու նահանգներում։ Իսկ օգոստոսի 13-ին այն արդեն արձանագրվել է ՀԱՀ-ի ինը նահանգներից վեցում, ինչպես նաև թափանցել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Պորտուգալիա, Նոր Զելանդիա, Շվեյցարիա և Մավրիկիա։
Փոխանցում է Interfax-ը։