‘Հաղթանակը Մունդիալում խոստանում է ոչ միայն պատիվ ու փառք, այլև լավ ֆինանսական հատուցում’

582

Այն оրվանից, երբ ֆուտբոլը  սկսել է դասվել  մոլորակի ամենավարկանիշային իրադարձությունների շարքին, և ՖԻՖԱ-ի գործընկերներն են  դարձել հեռարձակող կորպորացիաները,  սպորտային հաճույքից ու բավարարվածությունից բացի, այս ոլորտի մարդկանց աշխատավարձը զգալի չափով ավելացել է:

 Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիան  Բրազիլիայում անցկացվող Աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը  37%-ի-ով ավելացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության Մունդիալի համեմատությամբ: Ներկայում՝ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում  576 մլն դոլար: Հաղթողը կպարգևատրվի 35 մլն, եզրափակչի մասնակիցը՝  25 մլն դոլարով: Այն հավաքականը, որ կզբաղեցնի  երրորդ հորիզոնականը, կարժանանա  22 մլն, չորրորդը՝ 20 մլն դոլարի:  5-8-րդ տեղերում գտնվողները  կհարստանան 14 մլն դոլարով,  9−16-րդ տեղերինը՝  9 մլն դոլարով, 17−32-ը՝  8 մլն դոլարով: Մրցաշարին  նախապատրաստվելու համար յուրաքանչյուր հավաքականի տրամադրվել է 1,5 մլն դոլար: Բացի այս ամենից,  ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների միջոցով ևս 70 մլն դոլար կբաժանվի այն ակումբներին, որոնց  ֆուտբոլիստները մեկնել են Բրազիլիա:

 

«ՖԻՖԱ-ն Բրազիլիայում անցկացվող Աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը  37%-ով ավելացրել է՝ Հարավաֆրիկյան Հանրապետության Մունդիալի համեմատությամբ: Այսինքն՝ հատկացվող գուրմարը կես միլիարդով ավելի է»

Այս դրամական հոսքը ՖԻՖԱ-ի համար ապահովում են գործընկերներն ու հովանավորները, որոնց շարքում են  Visa-ն, Adidas-ը, Sony-ին, Coca-Cola-ն, Hyundai-Kia-ն, Anheuser-Busch InBev-ը և այլ ընկերություններ:
Ֆուտբոլիստների համար էական պարգևներ են նախատեսում մասնակից երկրների ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները: Վերջիներս հիմնականում  չեն հրապարակում գումարի չափը:  Այսպես, ըստ բրիտական մամուլի տեղեկատվության՝ այս Աշխարհի առաջնությունում հաղթանակի դեպքում  Անգլիայի յուրաքանչյուր խաղացողի խոստացել են  350 հազար եվրո ( 586,5 հազար դոլար):

Ի դեպ.գումարի այս չափը հազիվ թե լավ մոտիվացիա կարող է դառնալ միլիոնատերերի թիմի համար. այստեղ Ռունին միայն մեկ շաբաթվա ընթացքում աշխատում է 300 հազար եվրո: Անգլիան արդեն հայտարարել է, որ խաղերի համար տրված պարգևները կоգտագործվեն բարեգործական նպատակով:

Եթե Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան և խաղացողները պարգևավճարի մասին պայմանավորվել էին արդեն հունվարին, ապա  մյուս հավաքականներում այդ խնդրի շուրջ ծագել են լուրջ խնդիրներ: Լուրջ պայքար է ծավալվել Կամերունում, որտեղ Սամուել Էտոն և մյուս աստղերը մինչ оրս սակարկում են իրենց ֆինանսական պայմանների բարելավման շուրջ: Ֆուտբոլիստները երկու անգամ մերժել են կառավարության առաջարկը՝ աշխարհի առաջնությանը մասնակցության համար բոնուսի շուրջ՝  պահանջելով երկու անգամ շատ՝ 182 հազար եվրո: Տեղական լրատվամիջոցները քննադատել են խաղացողներին՝  նրանց խնդրանքը համարելով անպարկեշտ: Եվ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով, որ 2010 թվականի առաջնությանը կամերունցիներն անհաջողության մատնվեցին և ստացան ընդամնը 65 հազար  եվրո:

Երկարատև բանակցություններից հետո համաձայնության եկան նաև Նիգերիայի հավաքականի պարգևավճարի չափի հարցում: Տեղական կառավարություն նախահաշիվ եկավ, որի համաձայն՝ հաղթանակի դեպքում հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 100 հազար եվրո: Այս նախահաշիվը արդյոք հավանության կարժանանա, այն դեպքում, երբ  որոշ ժամանակ առաջ Նիգերիայի հավաքականի գլխավոր մարզիչն ու оգնականները ամիսներով աշխատավարձ չեն ստացել, իսկ ֆուտբոլիստները մինչ оրս սպասում են գործարար Ալիկո Դանգոտեի խոստացած պարգևավճարին:   Վերջինս վստահեցրել էր, որ կխրախուսի թիմի խաղացողներին, եթե  հաղթեն  2013 թվականի Աֆրիկայի գավաթի  առաջնությունում:

Գերմանիայի հավաքականում համաձայնության են եկել այն մասին, որ կպարգևատրվեն միայն առաջ գնալու դեպքում: Քառորդ եզրափակիչը գնահատվում է 50 հազար եվրո (68 հազար դոլար), իսկ հաղթանակը՝300 հազար  եվրո (408,4 հազար դոլար): Նիդեռլանդների խաղացողներին Բրազիլիայում հաղթելու դեպքում խոստացվել է  270 հազար. ( 367,5 հազար դոլար): Տեղական ֆեդերացիաները վստահեցնում են, որ բոլոր ուժեղ հավաքականները մոտավորապես նույնչափ պարգևավճար են ստանալու:

Առանձին պետք է նշել  ԱՄՆ-ի հավաքականը, որտեղ գլխավոր մարզչի պարգևավճարները գերազանցում են Գանայի հավաքականի ողջ բյուջեն ( 9 մլն դալար): Տարեկան  2,5 մլն դոլար աշխատավարձ ստացող Յուրգեն Կլինսմանը կարող է աշխատել 500 հազար դոլարից  մինչև 10,5 մլն դոլար: Շռայլ պարգևներ են նախատեսվում նաև ֆուտբոլիստների համար. նրանք քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում կստանան 400 հազար դոլար:  

«Nike-ը հովանավորության պայմանգրի շրջանակում  Անգլիայի հավաքականին խոստացել է 10 մլն եվրո՝ Բրազիլիայում հաղթելու դեպքում»

Ռուսաստանում ևս ծագել են խնդիրներ պարգևավճարների չափի հարցում: Հայտնի է միայն, որ եզրափակիչ փուլին հասնելու դեպքում խաղացողները և մարզիչները կստանան  7 մլն եվրո՝ նախատեսված 10 մլն եվրոյի փոխարեն:

 

ՖԻՖԱ-ից և ազգային ֆեդերացիաներից բացի՝ ազգային հավաքականներին կարող են պարգևատրել նաև տարբեր ֆիրմաներ: Բրիտանական մամուլի տվյալներով՝ Nike-ը 10 մլն եվրո է խոստացել Անգլիայի հավաքականին հաղթելու դեպքում՝ հովանավորական պայմանագրի շրջանակներում: Ֆրանսիան այդ նույն  Nike-ից, որի հետ պայմանգիր ունի մինչև  2018 թվականը, կստանա 36 մլն եվրո: Մատակարարող ընկերությունների պայմանագրերով սահմանված գումարը  Աշխարհի առաջնության բոլոր  32 մասնակիցների հետ կազմում է տարեկան  223 մլն դոլար:

Նախորդ հոդվածը‘Տրապատոնի. Պրանդելին նման է մահապարտի, որը չգիտի իր մահվան оրը ‘
Հաջորդ հոդվածը‘Ժողովուրդն ակամա սկսեց համեմատել և հիշել Սերժ Սարգսյանին’