Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավարի ընտրություններում ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 100 %-ի մշակումից հետո ստացել է ձայների 76,39 %-ը, հաղորդել է Ռուսաստանի ԿԸՀ-ն։
Սոբյանինի օգտին քվեարկել է 2 499 114 մարդ։
ՌԴԿԿ թեկնածու Լեոնիդ Զյուգանովը հավաքել է 8,11 % կամ 265 374 ձայն, ՌԼԴԿ թեկնածու Բորիս Չեռնիշովը՝ 5,34 % կամ 174 869 ձայն և այլն։
Ավելի վաղ Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի ընտրություններին մասնակցել է 3,3 մլն մարդ։ Հեռավար էլեկտրոնային քվեարկությամբ իր ընտրությունն է կատարել ավելի քան 2,7 մլն մոսկվացի։
Փոխանցում է tass.ru-ն։