‘Հաղորդում ընդդեմ գորիսեցի ընտրակեղծարարի’

780

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին, 2014 թ. մայիսի 8-ի Գորիսի քաղաքապետի ընտրություններին, քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Արսենալին» հարստացրել է 135 մլն ֆունտով’
Հաջորդ հոդվածը‘ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Ալիև-Պուտին-Սարգսյան հանդիպումը’