‘
Բրիտանական կառավարությունում առաջարկվել է ՄԱԿ-ի փաստաթղթերում «հղի կին» եզրույթը փոխարինել «հղի մարդ»-ով, որպեսզի այն ներառի նաև տրանսգենդերներին, գրում է Times-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ աղբյուրին:
Բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը առաջարկել է փոփոխություններ կատարել ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտում, որը ստորագրել և վավերացրել է 168 երկիր, և որը հիմնված է 1948 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա:
Թերթը նշում է, որ այդ նախաձեռնությունը ֆեմինիստների բացասական արձագանքին է արժանացել: «Վիրավորական է կանանց, մոլեռանդ կոչվելու ահից, զրկել իրենց կին անվանելու իրավունքից»,- նեղսրտել է գրող Սառա Դիթումը:
Սակայն Ֆորին-օֆիսում հայտարարել են, որ իրենք կանանց դեմ տրամադրված չեն, և պնդել են, որ իրենք «լիովին պաշտպանում են «հղի կանանց» կյանքի իրավունքը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեին խնդրել են հղի տրանսգենդերներին չզրկել այդ իրավունքից»,- հայտարարել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘