‘
Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճը կկազմի 2,7 տոկոս: 2018 թվականի համար ՀԲ փորձագետները կանխատեսել են 3,1 տոկոս աճ: Հիշեցնենք, որ 2017-ի պետական բյուջեով սահմանված է 3,2 տոկոս աճ:
Հայաստանի համար կանխատեսած 2,7% աճը նույնքան է, որքան համաշխարհային տնտեսության աճը: Մեր հարեւաններից Ադրբեջանի տնտեսությունն, ըստ կանխատեսման, կկրճատվի 1,4 տոկոսով, Թուրքիայում եւ Վրաստանում կաճի 3,5-ական %-ով:
Սպասվում է, որ երկու տարվա կրճատումից հետո Ռուսաստանի տնտեսական աճը 2017 թվականին կկազմ 1,3 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 1,4 տոկոս:
Զեկույցի հեղինակները նշում են, որ զարգացած տնտեսությամբ պետությունների տնտեսական աճը, որոնց թվում են ԱՄՆ-ն, եվրագոտու երկրները և Ճապոնիան, այս տարի կբարձրանա մինչև 1,9 տոկոս, ինչն «օգուտ կբերի նաև այդ պետությունների առևտրային գործընկերներին»:
‘