‘Համաշխարհային բանկը վերաբերմունք է ցույց տալիս գործող իշխանությանը՝ «էս էլ մեր կողմից». Մամուլ’

871

«Երեկ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտներ, որ գյուղական մի քանի համայնքների ճանապարհների նորոգման համար ՀԲ-ն Հայաստանին տրամադրել է 45 մլն դոլար վարկ: Այդ վարկը 4 տարվա համար է և եթե այն պայմանականորեն բաժանենք ամիսների, ապա յուրաքանչյուր ամսվա համար հատկացված վարկը կկազմի մեկ միլիոն դոլար: Նշենք, որ մեր պետական բյուջեի յուրաքանչյուր ամսվա միջին ծախսը մոտ 230 միլիոն դոլար է: Այսինքն, ամսական մեկ միլիոն դոլար նույն նպատակով կարող է հատկացնել նաև կառավարությունը ու նույնիսկ դա չի զգա: Երեկվա ասուլիսից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ՀԲ այդպիսով ընդամենը վերաբերմունք է ցույց տալիս գործող իշխանությանը՝ «էս էլ մեր կողմից» տրամաբանության շրջանակներում: Այնպես չէ, որ գումարը զգալի է, բայց այնպես էլ չէ, որ նախընտրական այս շրջանում ՀԲ-ն ոչինչ չի անում այդ ուղղությամբ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘ Ե՛վ իրավապահները, և՛ նախագահի թեկնածուները, և՛ իշխանությունը փորձելու են կատարվածից «շահած» դուրս գալ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լեռնային Ղարաբաղում աֆրիկյան ժանտախտ է տարածվել. Մամուլ’