Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառում անցկացվեց Ծովագյուղում: ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Յուրի Ջորկաեֆը, Ֆերնանդո Իերոն, Ալեքսանդր Լաշվիլի, համաշխարհային ֆուտբոլի այլ աստղեր Սեւանի ափին, Ծովագյուղում ֆուտբոլ խաղացին երեխաների համար:
ՖԻՖԱ-ի եւ ՀՖՖ համատեղ ծրագրով հունիսի 15-ին բացվեց ֆուտբոլի խաղադաշտ: 20×40 մետր փոքր խաղադաշտը գտնվում է Ծովագյուղում՝ դպրոցի հարեւանությամբ, առջեւում բացվում է Սեւանի գեղեցիկ տեսարանը:
Սեւանցի երեխաների համար բացված նոր խաղադաշտն առաջինը փորձեցին համաշխարհային ֆուտբոլի աստղերը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:
Ծովագյուղում խաղադաշտի բացումը նշվեց ՖԻՖԱ-ի եւ Հայաստանի հավաքականների լեգենդների խաղով: Ընկերական հանդիպումն անցավ թեժ պայքարում, բայց լեգենդներիի հավաքականները հաղթողին չպարզեցին: Հանդիպումն ավարտվեց 8:8 հաշվով: Խաղի մրցավարը իտալացի Մասիմո Բուսական էր:
ՖԻՖԱ
- Արսեն Բեգլարյան, 3. Լևան Կոբիաշվիլի, 4. Ֆերնանդո Հիերո, 10. Ալեքսանդր Իաշվիլի, 17. Թիմ Կեհիլ, 33. Ռայան Նելսոն։
Թիմի ավագ` ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինո
Հայաստան
- Ռոման Բերեզովսկի, 5. Հարություն Վարդանյան, 8. Ռազմիկ Գրիգորյան, 9. Ալբերտ Սարգսյան, 11. Անդրեյ Մովսեսյան, 14. Յուրա Մովսիսյան, 22. Էդգար Մանուչարյան։
Թիմի ավագ` Յուրի Ջորկաեֆ։