‘Համաշխարհային թենիսում սկանդալ է հասունանում’

888

BBC-ին տեղեկություններ է տարածել, թե որոշակի փաստեր ունի, որոնք վկայում են այն մասին, որ համաշխարհային թենիսում լայն տարածում են ստացել պայմանավորված խաղերը: Ընդ որում, թենիսի ղեկավարությունը միշտ հերքել է ազնիվ խաղի կանոնների խախտումը ATP և WTA մարզիկների կողմից:

Շուրջ 20 թենիսիստներ, ովքեր տարբեր ժամանակահատվածներում տեղ են գտել համաշխարհային թենիսի թոփ-50-ում, կասկածվում են պայմանավորված խաղեր անցկացնելու մեջ:

Տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում, Իտալիայի հյուսիսում, Սիցիլիայում կան խմբավորումներ, որոնք գումար են վաստակում ապօրինի խաղադրույքների հիման վրա:

Մեղադրվող թենիսիստների անունները դեռ չեն հրապարակվում, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը դեռ բավարար չեն: Սակայն BBC-ն հայտարարում է, որ մեղադրվող 8 թենիսիստներ մասնակցում են ընթացիկ Ավստրալիայի Բաց առաջնությանը:

Նախորդ հոդվածը‘Ռաուլ. «Չեմ վախենա գլխավորել «Ռեալը»»’
Հաջորդ հոդվածը‘Ռոջերս.«Մարզչական ունակությունների տեսակետից Վան Գալը բարձրակարգ մասնագետ է»’