‘Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունը հեռացել է Հայաստանից. «168 ժամ»’

1564

«168 ժամը» գրում է. «Համաշխարհային ճանաչում ունեցող դեղագործական «ԱստրաԶենեկա» ընկերությունը, որ տարիներ շարունակ աշխատում էր նաև հայկական շուկայում, մի քանի ամիս առաջ փակել է ներկայացուցչությունն ու հեռացել Հայաստանից: Դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը «168 ժամին» ասաց, որ «ԱստրաԶենեկայի» նման որոշման պատճառը ՀՀ-ում վարվող մարքետինգային քաղաքականությունն է, որ հաճախակի փոփոխվում է ու չի համապատասխանում միջազգային չափանիշներին. «Համաշխարհային լավագույն կազմակերպություններից մեկը համարվող այս ընկերությունն ուղղակի պահանջեց կանգնեցնել իր արտադրանքի գրանցումը ՀՀ–ում, թեև արդեն գրանցված էր, ուղղակի հրաժարվեց այստեղ շարունակել ինչ-որ բան վաճառել ու հեռացավ»:

 Ըստ նրա՝ դեղերի ոլորտը, բացի բիզնես լինելուց, առաջին հերթին՝ ռազմավարական նշանակություն ունի պատերազմական վիճակում գտնվող երկրի համար, իսկ անկանխատեսելիությունը, օրենքների հաճախակի փոփոխությունները ու երկրի նման պահվածքը ռիսկայնության տակ է դնում ներմուծող տնտեսվարողներին, որոնք մեծ դժվարությամբ են ինչ-որ խոշոր կազմակերպությունների համոզում Հայաստան դեղամիջոց ուղարկել: Միջազգային նորարարական «ԱստրաԶենեկա» ընկերությունը մտնում է աշխարհի լավագույն հնգյակի մեջ և առաջատար է այնպիսի ոլորտներում, ինչպես կարդիոլոգիան, պուլմոնոլոգիան, օնկոլոգիան և այլն: Ընկերությունը գործում է ավելի քան 100 երկրներում: «ԱստրաԶենեկա» ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի, Ստոկհոլմի, Նյու Յորքի բորսաներում: Այն մտնում է ամենակայուն ընկերությունների առաջին 6%-ի մեջ՝ ըստ միջազգային և եվրոպական չափանիշների, այդ թվում՝ Dow Jones-ի գործակցով։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Յուրիկ Վարդանյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին հասցրել է բավականին ունեցվածք կուտակել. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Այնպես չստացվի, որ Լևոն Հայրապետյանին հանձնեն Ադրբեջանին. «ՉԻ»’