‘Համաշխարհային ֆուտբոլի երկու ամենահայտնի գործակալները պայքարում են Դելե Ալիի համար’

2014

Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին կարող է գործակալ վարձել: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Հեղինակավոր պարբերականի տեղեկությունների համաձայն՝ 21-ամյա անգլիացու շահերը ներկայացնելու իրավունքի համար պայքարում են համաշխարհային ֆուտբոլի ամենաանվանի երկու գործակալները՝ Մինո Ռայոլան և Ժորժե Մենդեշը:

Հիշեցնենք, որ Ռայոլայի հաճախորդների թվում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը, Ռոմելու Լուկակուն, Հենրիխ Մխիթարյանը և այլք: Մենդեշի հաճախորդների ցանկում կան այնպիսի անուններ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Խամես Ռոդրիգեսը, Ժոզե Մոուրինյոն և այլք:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը 83-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում’
Հաջորդ հոդվածը‘Օզիլը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»’