‘Համաուկրաինական բողոքի ցույց՝ արհմիությունների, ուսուցիչների և ուսանողների մասնակցությամբ’

1120

Արհմիությունների ներկայացուցիչները, ուսանողները և ուսուցիչները փողոց են դուրս եկել համաուկրաիանական բողոքի ցույցի, որը տեղի է ունեցել Գերագույն ռադայի մոտ:

Ցուցարարները պահանջում են վճարել աշխատավարձերի պարտքը, ինչպես նաև հանդես են գալիս սոցվճարների և արտոնությունների կրճատման դեմ:

Ուսուցիչները և բուհերի դասախոսները պահանջում են աշխատավարձրերի բարձրացում, ինչպես նաև՝ կրթության ոլորտի կարգավորում: Դասախոսներին միացել են նաև ուսանողները, ովքեր պահանջում են չվերացնել ուսանողական թոշակները:

«Եթե իշխանությունները կարծում են, թե հեղափոխություն արած ուսանողների ուսերի վրայով իշխանության գալով՝ կարող են մեզ զրկել ամեն ինչից, ապա չարաչար սխալվում են: Կրթությունն առանց այդ էլ շատ թանկ է, իսկ եթե թոշակներն էլ հանվեն, դա բողոքի հզոր ակցիաների կհանգեցնի»,- ասել են Կիևի տեխնիկական համալսարանի ուսանողները: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թաթարստանի ղեկավարին թույլ են տվել նախագահ կոչվել մինչև 2016 թվականը’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեան ցանցահեններին հայտնաբերելու համար դիմել է ՀԴԲ-ի օգնությանը’