‘
Վաշինգտոնում բնակվող յուրաքանչյուր տասներորդ ամերիկացի իրեն դասում է համասեռականների շարքը: Այդ մասին վկայում են Gallup-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են փետրվարի 15-ին: Հետազոտության արդյունքում հարցվածները պատասխանել են մեկ հարցի. «Անձամբ դուք ձեզ համարո՞ւմ եք լեսբուհի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսեքսուալ»: ԱՄՆ բոլոր նահանգներից ամենաշատ դրական պատասխաններ՝ 10%, ստացվել են հենց երկրի մայրաքաղաքից: Գրեթե կրկնակի պակաս համասեռականներ են ապրում Հավայան կղզիներում՝ այստեղ սոցիոլոգների հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 5,1%-ը: Ամենացածր ցուցանիշը Հյուսիսային Դակոտայում է, որտեղ հարցվածների ընդամենը 1,7 տոկոսն է դրական պատասխանել հարցին: Gallup-ի հարցումն անցկացվել է 2012 թ: հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30, հաղորդում է lenta.ru-ն:
‘