ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ի 100 քաղաքացիների թույլ է տվել հեռանալ Գազայից

221

Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է օտարերկրյա պետությունների քաղաքացիների  և կրկնակի քաղաքացիություն ունեցող պաղեստինցիների ցուցակը, որոնք նոյեմբերի 8-ին կարող են «Ռաֆահ» անցակետով լքել Գազայի հատվածը։

Այդ մասին ասված է անկլավի սահմանապահ ծառայության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա facebook-յան էջում։

ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակում կա Միացյալ Նահանգների առնվազն 100 քաղաքացի, ինչպես նաև ԳԴՀ-ի, Կանադայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։

Ընդհանուր թվով՝ ցուցակում առկա են 373 մարդկանց անուններ և անձնագրային տվյալներ։

Նախորդ հոդվածըԻսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դեռ քննարկվում է
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» հաղթեց «Զալցբուրգին», «Ռեալը» խնդիրներ չունեցավ «Բրագայի» հետ խաղում, այլ արդյունքներ