Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գործողությունը Եմենում համարում է արաբական հանրապետության ինքնիշխանության խախտում և տարածաշրջանի անվտանգության համար դրա հետևանքների պատասխանատվությունը բարդում է Վաշինգտոնի և Լոնդոնի վրա։
Այդ մասին ասվում է արմատական կազմակերպության՝ Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք ամերիկա-բրիտանական ագրեսիան ընդդեմ Եմենի։ Մենք նրանց վրա ենք դնում դրա հետևանքները տարածաշրջանի անվտանգության համար»,- նախազգուշացրել է պաղեստինյան շարժումը։
Բրիտանիան հայտարարել է, որ հուսիթների օբյեկտներին հարված է հասցրել՝ իր նավերի անվտանգությունը և Կարմիր ծովում նավարկության ազատությունն ապահովելու համար։