Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կտրականապես հերքել է Իսրայելի պաշտպանության բանակի այն պնդումները, թե զինվորականները «Աշ Շիֆա» հիվանդանոցում զենք են հայտնաբերել։
Այդ մասին հաղորդել է իսրայելական Yedioth Ahronoth լրատվական պարբերականը։
«Օկուպացիոն իշխանությունների հայտարարությունները «Աշ Շիֆա» հիվանդանոցում զենք և ռազմական տեխնիկա հայտնաբերելու մասին սուտ են և էժանագին քարոզչություն, որոնք նպատակ ունեն արդարացնելու իրենց հանցագործությունները, ինչպես դա եղավ «Ար-Ռանտիսի» հիվանդանոցում, որտեղ նրանք զնեք ու զինամթերք տեղադրելով՝ բեմադրություն ներկայացրին»,- ՀԱՄԱՍ-ի հայտարարությունն է մեջբերել պարբերականը։