‘ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է զինադադարից և «մահվան ծարավի է»’

1031

Երեքշաբթի երեկոյան ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ հնարավոր մարդասիրական զինադադարի հնարավորությունը: Եգիպտոսի նախաձեռնությամբ՝ նրան առաջարկվել էր երեք օրով զինադադար հայտարարել:

Խմբավորման ռազմական թևի առաջնորդ Մուհամադ Դեյֆը հայտարարել է, որ պաղեստինցիներն առանց այդ էլ հաղթում են Իսրայելին, իսկ իր մարտիկները «մահվան ծարավի են»: Զինադադարի հիմնական պայմանը ՀԱՄԱՍ-ն առաջվա պես համարում է Գազայի հատվածի ապաշրջափակումը:

Իսրայելի ՌՕՈւ-ն չորեքշաբթի գիշերը Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողության շրջանակներում մի քանի տասնյակ հարվածներ է հասցրել: Պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ գնդակոծության են ենթարկվել փախստականների ճամբարները Էլ-Բուրեյջում և Շաթիում, ինչպես նաև՝ Գազայում: Հաղորդվում է մոտավորապես 200 զոհերի և վիրավորների մասին:

 Ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան կողմից զոհերի թիվը հասել է 1200-ի: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Հնարավոր է, որ Ռոնալդուն խաղա «Մանչեսթր Յունայթեդի» հետ»’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովն արևելյան Ուկրաինայի «ղեկավարությանն» է փոխանցում 7,5 մլն դոլար’