‘ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է Իսրայելի հետ զինադադար կնքելուց’

1223

Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունը հրաժարվել է Իսրայելի հետ զինադադար կնքելուց: Այդ մասին երեկ տեղեկացրել է France-Presse գործակալությունը: Շարժման առաջնորդ Հալեդ Մաշաալը հայտարարել է, որ կրակը դադարեցնելու մասին համաձայնագիր կկնքվի միայն այն ժամանակ, երբ ապաշրջափակվի Գազան:

«ՀԱՄԱՍ-ն այսօր մերժել է և մտադիր է ապագայում նույնպես մերժել զինադադարի առաջարկը»,- հայտարարել է Մաշաալը: Նա նշել է, որ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվել իրենց կազմակերպության պահանջը՝ պաղեստինյան անկլավն ապաշրջափակելու վերաբերյալ:

Մաշաալի խոսքով՝ շարժումը «ողջունում է միջազգային ջանքերը՝ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ» և դեմ չէ «տարբեր երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի միջնորդական գործողություններին»: Սակայն նա շեշտել է, որ ՀԱՄԱՍ-ը կմերժի ցանկացած նախաձեռնություն, որի հիմքում չի լինի շրջափակումը վերացնելու կետը:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ էլ-Արաբին ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ընդունել Եգիպտոսի առաջարկը՝ Գազայում և Իսրայելում կրակի դադարեցման վերաբերյալ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» ակնկալում է, որ մասնակիորեն կփոխեն Սուարեսի պատիժը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի պատանու՝ շուրջերկրյա թռիչք կատարելու փորձն ավարտվել է ողբերգությամբ’