ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդների վերաբերյալ բանակցությունները

277

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մերժում է Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ ցանկացած բանակցություն այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռազմական գործողությունները խմբավորման դեմ։

Այդ մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ում արտասահմանյան երկրների հետ կապերի գծով Ազգային բյուրոյի ղեկավար Ալի Բարաքան, հաղորդել է Yedioth Ahronoth թերթը։

Ինչպես նշում է պարբերականը՝ Բարաքան, որն ապրում է Լիբանանում, հիշատակել է պատանդներին ազատ արձակելու մասին բանակցությունները  և հայտնել, որ «մի քանի առաջարկ է եղել, սակայն ընդդիմության դիրքորոշումը հստակ է՝ նախ անհրաժեշտ է դադարեցնել իսրայելական ագրեսիան Գազայում»։

Նա հավելել է, որ «վերջին շաբաթներին ՀԱՄԱՍ-ը մերժել է զինադադարի վերաբերյալ ցանկացած առաջարկ, և դիմադրության բոլոր խմբակցությունների դիրքորոշումն այդ հարցում միասնական է՝ ագրեսիան պետք է դադարեցվի, անցակետերը պետք է բաց լինեն, վիրավորները պետք է դուրս բերվեն»։

Նախորդ հոդվածըԽան Յունիսի համար մղվող մարտերը կտևեն մի քանի ամիս
Հաջորդ հոդվածըՍերբիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ հատուկ ծառայություններին