ՀԱՄԱՍ-ը վերականգնում է հարաբերությունները ռեժիմի հետ

479

Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները չորեքշաբթի ժամանել են Դամասկոս՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների։

Դա խմբավորման ներկայացուցիչների առաջին այցն է Սիրիա այն բանից հետո, երբ 2012 թ․ փետրվարին իսլամիստները մարտահրավեր նետեցին Ասադի կառավարությանը և հայտարարեցին ընդդիմությանն աջակցելու մասին՝ խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո, ինչը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։

Այժմ ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ կուզենար կարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ, քանի որ աճում է արաբական այն երկրների թիվը, որոնք վերջերս ցանկանում են հարաբերություններ հաստատել ՀԱՄԱՍ-ի գլխավոր թշնամու՝ Իսրայելի հետ։

Դամասկոսի և ՀԱՄԱՍ-ի միջև հարաբերությունների ջերմացումը հնարավոր է դարձել Իրանի և լիբանանյան պրոիրանական «Հեզբոլլահ» զինված խմբավորման միջնորդության շնորհիվ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲրիտանիայի ՆԳ նախարարը դուրս է եկել կառավարության կազմից
Հաջորդ հոդվածըԷրդողանն Ալիևի հետ կքննարկի իրավիճակը տարածաշրջանում