Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևի փոխղեկավար Մարվան Իսսայի որդին՝ Մուհամեդը, զոհվել է Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածից։
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է հոկտեմբերի 7-ից, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածից ներխուժեց Իսրայելի տարածք՝ սպանելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին և ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ կանանց, երեխաների ու տարեցների պատանդ վերցնելով։
ՀԱՄԱՍ-ն իր գրոհը համարում է պատասխան քայլ՝ Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանությունների գործողություններին։