ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդը երկու անգամ խույս է տվել իսրայելցի զինվորականների հետ հանդիպումից

283

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական առաջնորդ Յահյա Սինվարը վերջին օրերին երկու անգամ կարողացել է խուսափել իսրայելցի զինվորականների հետ հանդիպումից։

Այդ մասին հաղորդել է The Times of Israel թերթը։

Թերթի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերին երկու անգամ հաջողվել է հասնել Գազայի հատվածի այն թունելները, որտեղ, ինչպես ենթադրվում էր, թաքնվում էր Սինվարը, և նա այդ ապաստարանները լքել է զինվորականների տեղ հասնելուց քիչ առաջ։

Իր հերթին՝ իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը, հղում անելով անանուն աղբյուրներին՝ հաղորդել է, որ ՑԱԽԱԼ-ի հավաքած հետախուզական տվյալների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդն անընդհատ տեղափոխվում է և նույն վայրում երկար չի մնում։

Այս շաբաթ ավելի վաղ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը Սինվարին ոչնչացնելը համարում է Գազայի հատվածում գործողության հիմնական նպատակը, հայտարարել է, թե ՀԱՄԱՍ-ի առաջնորդի օրերը հաշված են։ Ըստ նրա՝ «նշանակություն չունի, թե դա որքան կտևի»։

Նախորդ հոդվածըԻրանի ԱԳՆ ղեկավարը Կատարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդի հետ
Հաջորդ հոդվածըFIFPro-ն FIFA-ին հորդորել է վերանայել ակումբային ԱԱ-ի ընդլայնումը եւ մտածել ֆուտբոլիստների առողջության մասին