Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև բանակցությունները շարունակվում են՝ Գազայի հատվածում հումանիտար հրադադարը վերականգնելու նպատակով։
Այդ մասին հաղորդել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
«ԱԳՆ-ն հաստատում է, որ բանակցությունները՝ զինադադարը վերականգնելու նպատակով, շարունակվում են»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որ հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների վերսկսումը հրադադարի ավարտից հետո առաջին իսկ ժամերին բարդացնում է միջնորդությունը, նշել են Կատարի ԱԳՆ-ում։