Սինգապուրը Covid-19 համավարակի շրջանում ամենաանվտանգ երկիրն է ճանաչվել՝ առաջ անցնելով Նոր Զելանդիայից։
Այդ մասին ասվում է Bloomberg-ի հետազոտության մեջ։
Լավատեսական համաճարակաբանական իրավիճակի պատճառը բնակչության պատվաստման բարձր տեմպերն են և վարակի տարածման դեմ արդյունավետ պայքարը, նշում է գործակալությունը։
Սինգապուրի իշխանություններն օպերատիվ կերպով փակել են սահմանները, ինչպես նաև խիստ կարանտին են սահմանել վարակակիրների և նրանց հետ շփում ունեցած մարդկանց նկատմամբ։ Կոշտ միջոցառումների շնորհիվ հաջողվել է օրական վարակվածների թիվը հասցնել նվազագույնի։
Վարկանիշային ցանկում երկրի դիրքը որոշելու համար վերլուծության են ենթարկվել առանցքային գործոնները՝ մահացության ցուցանիշները, հիվանդների ընդհանուր թիվը, կատարված թեստերի քանակը և պատվաստումների վիճակագրությունը։
Սինգապուրը հավաքել է 79,7 միավոր, նրան հաջորդում են Նոր Զելանդիան, Ավստրալիան և Իսրայելը։ Ընդհանուր առմամբ՝ հետազոտությանը մասնակցել է 53 երկիր։
Փոխանցում է lenta.ru-ն։