‘
Համացանցում տվյալների հաղորդման արագությունը սաստիկ նվազել է հաքերների գրոհի հետևանքով, որը փորձագետները համարում են խոշորագույնը գլոբալ ցանցի ողջ պատմության ընթացքում, հաղորդում Էlenta.ru—ն՝ հղում անելով BBC-ին:
Գրոհի թիրախ է դարձել Spamhaus ընկերությունը, որն զբաղվում է սպամի դեմ պայքարով: Այդ նպատակով ընկերությունը տվյալների բազա է վարում, որտեղ ներառում է այն սերվերները, որոնք օգտագործվում են սպամի առաքման համար:
Մարտի 27-ին հայտնի է դարձել, որ Spamhaus ընկերության սերվերները ենթարկվել են պատմության մեջ խոշորագույն DDoS գրոհի: Ամենայն հավանականությամբ՝ գրոհը շարունակվում է մինչ այժմ: DDoS գրոհի արագությունը կազմել է վայրկյանում 300 գիգաբիթ, այն դեպքում, երբ վայրկյանում 50 գիգաբիթ գրոհը բավարար է, որ շարքից հանի մեծ ֆինանսական ընկերության ենթակառուցվածքը:
Դա արդեն խափանումների Է հանգեցրել ֆայլափոխանակիչ ցանցերից շատերի աշխատանքում, ինչպիսին Netflix-ն է, և փորձագետները կարծում են, որ կարող են տուժել նաև փոստային և բանկային ծառայություններից շատերը:
Հինգ երկրների ոստիկանական ծառայությունները հետաքննում են այս գործը: Spamhaus ընկերության ղեկավար Սթիվ Լինֆորդը հայտարարել Է, որ այս կիբեռգրոհի մասշտաբներն աննախադեպ են. «Մենք գրոհի ենք ենթարկվում արդեն մեկ շաբաթից ավելի: Բայց նրանք չեն կարողացել ոչնչացնել սերվերները, և մեր ինժեներները սխրագործություն են կատարում՝ պահպանելով մեր ենթակառուցվածքը»:
Այս անգամ թիրախ են դարձել ընկերության դոմենային անունների համակարգերը: Լինֆորդի խոսքով՝ գրոհն այնքան հզոր Է եղել, որ պետական հիմնարկություններից շատերը չԷին դիմանա դրան: «Եթե այդպիսի գրոհի ենթարկվեր Դաունինգ սթրիթը, նրա սերվերները միանգամից կոչնչանային,- ասում Է նա:- Մեզ վրա Է թափվում վիթխարի հոսքի տեղեկատվություն՝ վայրկյանում մինչև 300 գիգաբիտ»:
‘