‘Համացանցում հայտնվել է «Ջոբս» կինոնկարի առաջին տեսահոլովակը (տեսանյութ)’

1277

Համացանցում տեսահոլովակ է հայտնվել Սթիվ Ջոբսի կենսագրության հիմքի վրա նկարահանվող «Ջոբս» ֆիլմից, որտեղ Apple-ի հինադրին մարմնավորում է հայտնի դերասան Էշթոն Քաթչերը:

Հրապարակված հատվածում Ջոբսը վիճում է ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի հետ (Ջոշ Գեդ)՝ փորձելով համոզել վերջինիս, որ չի կարելի գնորդի փոխարեն նախօրոք որոշում կայացնել: Սպառողը պիտի տեսնի ապրանքը և հետո նոր որոշի՝ դա իրեն պե՞տք է, թե՞ ոչ:

Ֆիլմի ռեժիսորը Ջոշուա Մայքլ Սթերնն է: «Ջոբսի» պրեմիերան տեղի կունենա Յուտա նահանգում անցկացվելիք «Սենդենսի»՝ անկախ կինոյի ամերիկայի ազգային փառատոնի փակման ժամանակ՝ 2013 թ. հունվարի 27-ին: Կինոնկարը վարձույթում կհայտնվի այս տարվա ապրիլի 19-ից:

Նախորդ հոդվածը‘Նակամուրա – Արոնյան. տուրի կենտրոնական պարտիան՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ի մեղադրական վճիռների թվով առաջատարը Ռուսաստանն է’