‘
«Համբուրգի» ֆանատներից մեկը Մյունխենի «Բավարիայի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի հանդիպման ժամանակ ներխուժել է խաղադաշտ: «Համբուրգի» շարֆով երկրպագուն փորձել է հարվածել «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին՝ նրան ցուցադրելով վիրավորական ժեստեր:
Հիշեցնենք, որ Համբուրգում Գերմանիայի չեմպիոնը հաղթել է 3:1հաշվով, իսկ Ռիբերին դարձել է գոլի հեղինակ:
‘