‘Համերգ՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին’

824

Հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգա համերգային ծրագրով՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին։ Կհնչեն Թարիվերդիևի Ջութակի կոնցերտը և կոմպոզիտորի՝ հայտնի և սիրված կինոնկարների համար գրված մեղեդիները։ Մենակատարներ՝ ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցով, Գևորգ Դաբաղյան (դուդուկ, Հայաստան), Ալեքսեյ Գորիբոլ (դաշնամուր, Ռուսաստան), Հայկ Կազազյան (ջութակ, Ռուսաստան/Հայաստան), Գևորգ Հակոբյան (բարիտոն, Հայաստան)։ Համերգը կվարի Վերա Թարիվերդիևան։ Համերգի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունները, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

 

                                    

Նախորդ հոդվածը‘Ժաննա Ֆրիսկեի քաղցկեղով հիվանդ լինելու լուրը հաստատել է երգչուհու ամուսինը’
Հաջորդ հոդվածը‘Իրավիճակը՝ ավտոճանապարհներին ‘