‘Համլետ Կիրակոսյան. Ըստ դաշնակցականների՝ կարելի է կեղծել ընտրությունները ու լինել լեգիտի՞մ…’

2490

‘

Գյումրիի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Էս դաշնակները լրիվ են էն բանից, դե էն, էլի, որ իրենց լավ բնութագրում է, ու իրենք են իրենց բնութագրում՝ դեմը ըլլալով՝ կողմ ըլլալուն:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ընդդիմությունը մերժում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, որ ընտրությունները կեղծված են, եւ նա այդ աթոռը զբաղեցնում է ապօրինի, նրա հետ ձեռք սեղմելը չի՞ խանգարում եւ չի՞ հակասում՝ պատասխանել է. «Ով որ մերժում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ է, նրանց դիմեք այդ հարցում: Մենք շատ հստակ ենք ասել՝ այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին որպես լեգիտիմ»:

Փաստորեն, ըստ դաշնակցականների՝ կարելի է կեղծել ընտրությունները ու լինել լեգիտի՞մ… Այ ընկեր պարոններ, մանավանդ յեղափոխականներ, բա այդ կեղծարարը էլ ի՞նչ պիտի անի, որ չլինի լեգիտիմ…»:

 

 

‘

Նախորդ հոդվածը‘Դի Մարիան խնդրել է իր համար նոր ակումբ գտնել’
Հաջորդ հոդվածը‘Ռայոլա. ««Ռեալը» ֆուտբոլիստներին թաշկինակի նման դեն է նետում»’