‘Հայաստանը՝ B խմբի միանձնյա առաջատար ‘

1038

2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական B խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, այսօր Կոպենհագենում  կայացած Դանիա-Չեխիա հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով: Այսպիսով, այս հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը առաջին տուրից հետո միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց հաղթանակով։

B խմբի առաջին խաղում Հայաստանը արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթանակի հասավ Մալթայի նկատմամբ։

Միակ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը՝ հանդիպման 70-րդ րոպեին։

Ընտրական մրցաշարի հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 11-ին Սոֆիայում՝ Բուլղարիայի հավաքականի հետ։

Մեր խմբի մյուս հանդիպումը բավականին անսպասելի ավարտ ունեցավ: Իտալիայի ընտրանին՝ հյուրընկալվելով Բուլղարիայում, չկարողացավ հաղթանակ տոնել: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2:

Լուսանկարը՝ totalfootball.am

Նախորդ հոդվածը‘Սեսկ Ֆաբրեգաս. Արդյոք ճի՞շտ էր վերադարձը տուն ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են’