‘Հայաստանը ադրբեջանցի գերուն կհանձնի ադրբեջանական կողմին’

661

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևի միակողմանի հանձնումը ադրբեջանական կողմին, iLur.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական շփման գծում նոյեմբերի 12-ին արձանագրվել էր սահմանի խախտում: Ադրբեջանի Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ, 1971թ. ծնված Թելման Ջավաշիր օղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել էր հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում գտնվում է hինգ հոգուց բաղկացած ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյաններ: Ընտանիքն Ադրբեջանի հետ սահմանը հատել էր Երասխավանի հատվածից՝ 2010 թ. հունվարի 10-ին: Իսկ Հայաստանում ներկայում պահվում է հուլիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հուսիս-արեւելյան հատվածում ՀՀ պետական սահմանը հատած և հայ դիրքապահներին հանձնված Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը:

Նախորդ հոդվածը‘«Վալենսիայի» պաշտպանը սեփական խաղադաշտից գոլ է խփել’
Հաջորդ հոդվածը‘Երևանի դատախազը նկատողություն է ստացել դատախազին ոչ վայել պահվածքի համար’