‘Հայաստանը ԱՄՆ-ից կստանա $2,5մլն ֆինանսական օգնություն’

760

ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստվում է Հայաստանին մոտավորապես 2,5 մլն դոլար ֆինանսական օգնություն տրամադրել՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ իրականացնելու համար,-հաղորդում է iLur.am-ը՝ հղում կատարելով arka.am լրատվական գործակալությանը:

«Հատկացվելիք ֆինանսավորումը կուղղվի ՀՀ իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով պայքարել միջազգային հանցավորության , մսխումների, կաշառակերության և թրաֆիքինգի դեմ, ինչպես նաև կնպաստի դատաիրավական համակարգարգի բարեփոխումների իրականացմանը»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանն արդեն ստացել է գումարի մի մասը՝ 18 մլն դոլարի չափով, և ուղղել այն Դատական փորձաքննությունների ազգային գրասենյակի և Ֆինանսական մոնիթորինգի կենտրոնի ստեղծմանը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ պատվիրակությունը մասնակցում է շրջակա միջավայրի մաքրման միջոցառմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Արաբական աշխարհում անկարգությունները շարունակվում են’