‘Հայաստանը «Աշխարհի թշվառ երկրների» տասնյակում է’

1423

Աշխարհի թշվառ երկրների համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Այս մասին են վկայում ամերիկյան հետազոտական Կատո ինստիտուտի (Cato Institute) կայքում հրապարակված «Աշխարհի թշվառ երկրներ» 2013թ. վարկանիշի տվյալները:

109 երկրներից բաղկացած վարկանիշում առաջատար է Սիրիան, նրան հաջորդում են Վենեսուելան, Սուդանը, Իրանը, Սան-Տոմե եւ Պրինսիպին, Յամայկան, Սերբիան, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան: Տասնյակը եզրափակում է Հայաստանը:

«Մեդիամաքսի» հաղորդմամբ, Հայաստանի՝ վարկանիշի 10-րդ հորիզոնականում ընդգրկվելուն նպաստող ամենամեծ գործոն է համարվել գործարզկության բարձր ցուցանիշը:

Համեմատության համար նշենք, որ Վրաստանը աղյուսակում զբաղեցրել է 24-րդ, Ադրբեջանը՝ 38-րդ, Թուրքիան՝ 27-րդ հորիզոնականը:

Վարկանիշը կազմել է Ջոն Հոփկինսի համալսարանի Կիրառական տնտեսագիտության, համաշխարհային առողջության եւ բիզնես նախաձեռնությունների ուսումնասիրման  ինստիտուտի համահիմնադիր, պրոֆեսոր Սթիվ Հենքը: 

«Յուրաքանչյուր երկիր ձգտում է նվազեցնել գնաճը, գործազրկությունը եւ վարկավորման տոկոսադրույքները՝ փորձելով բարձրացնել մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մակարդակը: Մեկտեղելով գործազրկության, գնաճի մակարդակները եւ վարկավորման տոկսադրույքերը՝ ես կազմել են թշվառ երկրների վարկանիշը»,- նշել է պրոֆեսորը:    

Վարկանիշի ստեղծման համար կիրառվել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանի եղբայրը վաճառել է «Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը. «Հրապարակ» ‘
Հաջորդ հոդվածը‘ «Ամերիաբանկ»-ի բանկոմատից գողության փորձ կատարած անձը՝ զինծառայող է. ՔԿ’