‘Հայաստանը բանակցում է ՌԴ-ի հետ «Վերին Լարս» անցակետում Հայաստանի բեռնափոխադրողների համար առանձին թերմինալ ստեղծելու համար’

1281

Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցում է բեռների տեղափոխման գործընթացը դյուրացնելու ուղղությամբ: Այս մասին նոյեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու թեմայով տեղի ունեցած քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի կառավարման և կարգավորման վարչության ղեկավար Գագիկ Քոչարյանը:

Ըստ նրա, խոսքը, մասնավորապես, գնում է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի բեռնափոխադրողների համար առանձին թերմինալ ստեղծելու մասին: Վարչության ղեկավարն ընդգծել է, որ այդ խնդրի լոծումը թույլ կտա զգալիորեն թեթևացնել հայ արտադրողների ապրանքների մատչելիությունը ԵՏՄ երկրների շուկաներում, և հակառակը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ իր հերթին է գտնում, որ այդ պրոբլեմի լուծումը շատ կարևոր է: Նրա խոսքով, «Վերին Լարս» անցակետով անցնող 8 ավտոմեքենաներից առայժմ միայն մեկն է պատկանում հայ բեռնափոխադրողներին: Այսօր իրավիճակն ավելի է բարդացել, կապված դեպի Ռուսաստան թուրքական ապրանքների արտահանման հետ: «Թուրքիան օգտվեց Ռուսաստանի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցներից և մեծացրեց արտահանման ծավալները: Նրա նավահանգիստներն ու պարոմներն ի վիճակի չեն ապահովել բեռնափոխադրումների ծավալների նոր աճը, ինչի արդյունքում` թուրքական ապրանքների զգալի մասն ուղղվեց դեպի «Վերին Լարս» անցակետ»,-նշել է Ղազարյանը:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 26-ին բորսայում վաճառվել է 2.300 մլն դոլար՝ 434 դրամ միջին փոխարժեքով ‘
Հաջորդ հոդվածը‘2015 թ. հունվարի 1-ից Մոսկվայում միգրանտների աշխատանքի արտոնագրերը կթանկանան’