‘Հայաստանը դարձավ հեղինակավոր «Էդիսոն Award» մրցանակաբաշխության նոմինանտ’

645

Հոլանդական «Edison Award» մրցանակաբաշխությանը, որը համարվում է աշխարհում ամենահեղինակավորներից մեկը, լավագույն ժողովրդական ալբոմ անվանակարգում նոմինացվել է Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը (music of Georges I. Gurdjieff)` հրատարակված գերմանական ECM records-ի կողմից:

Ինչպես ilur.am-in տեղեկացրեցին Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթից, աշխարհում հրատարակված հարյուրավոր ձայնասկավառակներից նոմինացվել են երեքը:

Նշենք, որ «Edison Award»-ի մրցանակի են արժանացել Սթիվի Ուանդերը, Էրիկ Կլեպտոնը, Ռոբի Ուիլյամսը, դասական երաժիշտներից Եվգենի Կիսինը, Վալերի Գերգիևը, Կլաուդիո Արաուն, իսկ մեր հայրենակիցներից` Շառլ Ազնավուրը :

Հիշեցնենք, որ այս ձայնասկավառակը 2012 թվականին Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը» ճանաչվել էր որպես լավագույն ժողովրդական ալբոմ:

 

Նախորդ հոդվածը‘Սփյուռքի նախարարությունը սիրիահայերի հիմնախնդիրների նոր ցանկ է ներկայացնելու ՀՀ կառավարությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Վթարի ենթարկված 43 համարի երթուղայինի ուղևորներից 6-ը դուրս են գրվել հիվանդանոցից ‘