‘
Հայաստանը Եվրամիության երկրներ մեղր արտահանելու հնարավորություն կստանա: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Աղբյուրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում: Եվրամիության սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինությունը (EU DG SANCO) հաստատել է «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», որը Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերքների Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման է: Արտահանումը նախատեսվում է սկսել 2014 թվականից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում վստահեցնում են, որ շարունակվում է ԵՄ անդամ երկրներ մեղրի արտահանման համար անհրաժեշտ իրավական ակտերի և փաստաթղթերի ստեղծման գործընթացը:
‘