‘Հայաստանը եւ Ուկրաինան կհամագործակցեն մշակույթի ոլորտում’

573

Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ 2013-2017թթ. Մշակութային համագործակցության համաձայնագիր է ստորագրվել, այդ մասին հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: Նա այսօր հանդիպեկլ է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Փաստաթուղթը նախատեսում է մշակույթի եւ արվեստների ոլորտում համագործակցություն, այդ թվում՝ փոխադարձ այցելություններ փորձի փոխանակման նպատակով: Կապեր կստեղծվեն նաեւ երկու երկրների թանգարանների եւ պատկերասրահների, թատերական, երաժշտական եւ համերգային հաստատությունների միջեւ:  

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը բացառում է նախագահի թեկնածուներից որեւէ մեկի մասնակցությունը մահափորձի մեջ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Վալենսիա» — «Բարսելոնա» և ևս 6 հետաքրքիր հանդիպումներ, որոնք տեղի կունեն այս հանգստյան օրերին ‘