‘Հայաստանը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում’

1225

Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են  անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ:
Հանրապետության տարածքում` ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին և 13-ին՝ զգալի: Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը` ևս 2 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:  

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 28.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -7.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.50C

 

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» պատրաստ է բաժանվել Բալոտելիից’
Հաջորդ հոդվածը‘«Հիմնադիր խորհրդարանի» անդամը գրավի դիմաց ազատ արձակվեց ‘