‘Հայաստանը համաձայնեցրել է 800 ապրանքից բաղկացած ցուցակը’

978

Հայաստանը համաձայնեցրել է 800 ապրանքից բաղկացած ցուցակը` Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսատուրքերից բացառությունների համար, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով, այդ ապրանքների շուրջ համաձայնություն արդեն ձեռք է բերվել, և նոր առաջարկներ չկան: Ցուցակում այն «զգայուն» ապրանքներն են, որոնց առնչությամբ Հայաստանը ցանկանում է անփոփոխ թողնել մաքսատուրքերը ԵԱՏՄ-ին անդամակցելիս, ասել է նախարարը: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության որևէ ժամկետ նախարարը չի նշել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական միությունում մաքսատուրքերը միջինը երկու անգամ գերազանցում են Հայաստանի տարածքում գործող դրույքաչափերը: Բացառությունների ցուցակում սոցիալապես կարևոր ապրանքներ են, մասնավորապես` հումք, սննդամթերք, դեղորայք և այլն:

Նախորդ հոդվածը‘Սևանի թերակղզում Ֆրանսիայի քաղաքացի է կորել’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Ղազարյանը նորամուտը նշել է «Միլանի» դեմ խաղում’