‘Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչում’

1215

Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչում: Այդ մասին հաղորդում է երգի մրցույթի պաշտոնական կայքը:

Վիճակահանության համաձայն, «Եվրատեսիլ-2015»-ի առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 19-ին Վիեննայում, բացի Հայաստանից ելույթ կունենան Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ հատվածում՝ Սերբիայի, Դանիայի, Բելառուսի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Հունգարիայի մասնակիցները:

Երկրորդ կիսաեզրափակիչում, որը կկայանա մայիսի 21-ին, ելույթ կունենան Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Լիտվայի, Սան-Մարինոյի, Մալթայի, Պորտուգալիայի, Մոնտենեգրոյի, իսկ երկրորդ հատվածում՝ Շվեյցարիայի, Ադրբեջանի, Սլովենիայի, Լատվիայի, Լեհաստանի, Իսլանդիայի, Իսրայելի, Կիպրոսի, Շվեդիայի մասնակիցները:

Եվրատեսիլ-2015 մրցույթին կմասնակցի, ընդհանուր առմամբ, 39 երկիր:

Հայաստանի մասնակցի անունը կհրապարակվի փետրվարին: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2014»-ում «Not alone» երգով Հայաստանը ներկայացրած  Արամ МР3-ը զբաղեցրել էր 4-րդ տեղը: Իսկ հաղթող էր ճանաչվել Կոնչիտա Վուրսթը Ավստրիայից:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը» վիպակները ‘