‘
ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում ՀՀ արտգործնախարարության առաջարկով ներառվել է որոշման նախագիծ՝ համաձայն որի 2013 թ. հունվարի 10-ից Եվրամիության անդամ 27 պետությունների, ինչպես նաև անդամ չհանդիսացող, սակայն Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող 4 պետությունների (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Շվեյցարիա) քաղաքացիները կարող են ժամանել ՀՀ առանց մուտքի վիզայի, այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
Հիշեցնենք, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ առանց մուտքի վիզայի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են երկրում մնալ 180 օր՝ մեկ տարվա ընթացքում:
‘