‘Հայաստանը ձեռնամուխ կլինի ապագա ԵՏՄ-ին միանալու պայմանագրի նախագծի նախապատրաստմանը ‘

665

Մոտ ժամանակներս Հայաստանը ձեռնամուխ կլինի ապագա Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի նախագծի նախապատրաստմանը, այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

«Մենք հաստատել ենք ճանապարհային քարտեզը, և, համաձայն դրա, պետք է սկսենք պայմանագրի նախապատրաստումը»,- ասել է նախարարը: Պատասխանելով լրագրողների հարցերին` Ավանեսյանը նշել է, որ Ուկրաինայի իրադարձությունները չեն փոխի ՄՄ-ին ինտեգրման Հայաստանի ուղեգիծը: «ՄՄ-ի հետ սկսված ինտեգրացիոն գործընթացները շարունակում են մեր առաջնահերթ խնդիրներից մեկը մնալ»,- հայտարարել է նախարարը:

Նախորդ հոդվածը‘Խրիստենկո. Հայաստանը կարող է ՄՄ անդամ դառնալ արդեն այս տարի’
Հաջորդ հոդվածը‘Ֆեյք օգտատերերի գրառումները հրապարակելու համար պատասխանատվություն է սահմանվելու’